Բավ է պառակտվել
15-04-2014 15:12

«Հ.Աբրահամյանը ամենաներդաշնակ վարչապետի թեկնածուն էր».քաղտեխնոլոգ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն անրադառնալով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կենսագրությանը, որը հրապարակված էր ԱԺ պաշտոնական կայքում նշեց, որ ոչ մի ամոթ բան չկա, որ եղել է բանվոր կամ չգիտեմ ինչ: Այդտեղ ոչ մի ամոթ բան չկա, կյանքի դպրոց է. դա ընդամենը տհաս PR-շիկների գործունեություն է:  «Եթե ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կենսագրությունը սկսվում է 32 տարեկանից, ապա նա պետք է ուղղակի այդ կենսագրությունը գրած մարդուն հանի շպրտի փողոց»,- ընդգշեց բանախոսը: Քաղտեխնոլոգը նաև համաձայնվեց այն կարծիքի հետ, որ Հ.Աբրահամյանը  ամենաներդաշնակ վարչապետի թեկնածուն էր: