Բավ է պառակտվել
14-09-2016 18:38

Կարեն Կարապետյան. Հայաստանի նոր կառավարությունը կազմվելու է պրոֆեսիոնալներից

Հայաստանի նոր կառավարությունը ձևավորվելու է պրոֆեսիոնալներից, չորեքշաբթի խորհրդարանում կազմակերպված կառավարական ժամի ընթացքում ասել է ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Նոր կառավարության կազմը առավելագույնս պրոֆեսիոնալ է լինելու: Դրա ձևավորման ժամանակ կուսակցական պատկանելիությունը դեր կխաղա միայն այն դեպքում, եթե թեկնածուն պրոֆեսիոնալ լինի: Այդ պարագայում, նա կներգրավվի աշխատանքի մեջ», - վստահեցրել է Կարապետյանը:

Ընդ որում նա ընդգծել է, որ տվյալ պահին լավ պրոֆեսիոնալ կադրերի պակաս զգացվում է ինչպես Լոնդոնում, Նյու Յորքում, Մոսկվայում, այնպես էլ, իհարկե, Երևանում:

Սեպտեմբերի 8-ին` կառավարական նիստի ժամանակ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց իր հրաժարականի մասին` պարզաբանելով իր որոշումը պետական կառավարման մեջ նոր մոտեցումներ կիրառելու անհրաժեշտությամբ:

Նույն օրը երեկոյան ՀՀԿ–ն, գործադիր մարմնի և ՀՀԿ Խորհրդի նիստում, հաստատեց Կարեն Կարապետյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում: Իսկ սեպտեմբերի 13-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստարոգրեց Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետ նշանակելու հրամանը: