Բավ է պառակտվել
23-04-2014 20:26

Կարեն Ճշմարիտյանը ՀՀ Էկոնոմիկայի նախարար է նշանակվել

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կարեն Ճշմարիտյանին ՀՀ Էկոնոմիկայի նախարար նշանակելու մասին: Այս մասին տեղեկանում ենք Նախագահի մամուլի գրասենյակից:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.

Կարեն Ճշմարիտյանի նշանակել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար»,-ասված է Նախագահի հրամանագրում: