05-09-2014 17:29

Ադրբեջանի ցինիզմի համար իրենց մեղքի բաժինն ունեն Մինսկի խմբի համանախագահ երկրները.քաղաքագետ

«ԼՂ հակամարտությանն առնչվող համապատասխան փաստաթուղթ դեռևս չի ընդունվել, սակայն հույս կա, որ դա չի լինի նախորդ երկու գագաթաժողովների կրկնությունը», -այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում, անդրադարձավ ՆԱՏՕ-ի գագաթաժողովին ՀՀ-ի մասնակցությանը նշեց «Եվրոպական Ինտեգրացիա» ՀԿ նախագահ, քաղաքագետ Կարեն Բեքարյանը: Ըստ քաղաքագետի՝ եթե փաստաթուղթը պետք է պարունակի նույն դոգմատիկ բնույթը, ինչ եղել է նախորդ գագաթաժողովին, այս հանդիպումն էլ կարժեզրկվի, Ջոն Քերիի տված խոստումն էլ, և ավելի ցինիկ ու պրովոկացիոն կդառնա Ադրբեջանն իր գործողություններում:
«ՀՀ-ի համար այս անգամ գագաթաժողովն առանձնանում էր նախորդ երկուսից՝ Լիսաբոնի և Չիկագոյի հանդիպումներից նրանով, որ դրանց Հայաստանը Նախագահի մակարդակով չի մասնակցել, և դրանց ժամանակ էլ ԼՂ հակամարտությանն անուղղակի վերաբերող տարբերակով փաստաթուղթ էր ընդունվել, որը ՀՀ-ի համար ընդունելի չէր. ամրագրվում էր ՆԱՏՕ-ի կողմից կարևորումը սկզբունքներից մեկի՝ տարածքային ամբողջականության նկատմամբ»,-ընդգծեց Կ. Բեքարյանը:
Խոսելով Նախագահի բուն ելույթից՝ Բեքարյանը նշեց, որ դա չափազանց կարևոր էր՝ հաշվի առնելով, թե ինչ կարգի բարձր ամբիոնից են հնչում և քանի երկրներ են դրան ներկա։ Թեև նա վստահ է, որ Նախագահի ելույթը ներկայացված երկու հատվածով չի սահմանափակվել, բայց անդրադառնալով մեր տարածաշրջանին և մասնավորապես Ղարաբաղյան հարցին առնչվող հատվածին՝ քաղաքագետն ընդգծեց, որ Նախագահը հստակ նշեց, որ «հարևան երկրում ունենք բռնապետ ղեկավար», ինչի մասին, այլ բան է, որ խոսում են վերլուծաբաներն ու փորձագետները, այլ բան, երբ խոսում է երկրի ղեկավարը՝ այն էլ նման բարձրաստիճան հանդիպմանը։
Բեքարյանը նկատեց, որ շարունակում է մնալ այն տեսակետին, որ Ադրբեջանի ցինիկ պահվածքի համար իրենց մեղքի բաժինն ունեն Մինսկի խմբի համանախագահ յուրաքանչյուր երկիր։