22-05-2014 21:05

Կառավարության ծրագիրն ընդունվեց

Ազգային ժողովը 70 կողմ, 1 դեմ, 2 ձեռնպահ ձայներով հավանություն տվեց վարչապետ Հովիկ Աբրահամյանի ղեկավարությամբ նոր կառավարության ծրագրին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ news.gisher.ru-ն հայտնել էր, որ քառյակի այսօրվա նիստում որոշվել է, որ 4 ոչ իշխանական խմբակցությունները՝ միասնաբար չեն մասնակցելու Հովիկ Աբրահամյանի կառավարության եռամյա ծրագրի քվեարկությանը: