02-05-2014 14:24

Նոր ձևավորվող կառավարությունը օլիգարխիայի կառավարություն է. Ս. Սաֆարյան

Լրագրողների հետ հանդիպմանը ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը նշել է, որ Հայաստանի նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ձեւավորած նոր կառավարությունը «օլիգարխիայի կառավարություն է»:

«Օլիգարխիայի կառավարություն եմ անվանում, մի շարք պարզ պատճառով: Նախ նախարարների զգալի մասը հարում են խոշոր գործարարների շրջանակին եւ ուշագրավ է դառնում նրանց առջեւ դրված խնդիրները: Նոր կառավարության առջեւ դրված խնդիրներն են տնտեսության աճ ապահովելը, հասարակության վստահությունը վերականգնելն ու արտաքին քաղաքականություն վարելը: Սա նշանակում է մի բան, բերեք փողեր Հայաստանի տնտեսության համար, շարունակեք բարեփոխումներ կատարել, որոնք ուղղված կլինեն հասարակության վստահությունը վերականգնելու համար: Այս պարագայում մի բան միանշանակ կարող եմ պնդել, որ այս կառավարությունը չի կարող այս հարցերը լուծել»,- ասաց նա: