Բավ է պառակտվել
13-05-2014 10:20

Պետք չէ այդքան կենտրոնանալ այսօրվա պաշտոնյաների «որակի» վրա. «Իրատես de facto»

«Չնայած այսօր քաղաքական օրակարգում դեռ քննարկվում է, թե ինչպիսի կադրային նշանակումներ են կատարվել կառավարությունում և խորհրդարանում, պարզվում է, պետք չէ այդքան կենտրոնանալ այսօրվա պաշտոնյաների «որակի» վրա: Որոշ տեղեկություններով, նրանք, այսպես ասած, «ամառվա» իշխանություն են, այսինքն՝ աշնանը հնարավոր են արմատական փոփոխություններ իշխանական համակարգում: «Ժամանակավորները» ընդամենը «ջահը» փոխանցողի առաքելությունն են իրականացնում: Իշխանական կուլիսներում պտտվող այս տեղեկությունը ինչքան է իրականությանը համապատասխանում, կերեւա ամռան ավարտին»,-գրում է «Իրատես de facto» պարբերկականը: