Բավ է պառակտվել
21-09-2016 14:19

Հովիկ Աբրահամյանի կադրերից ազատվելու խնդիր չկա. Կարեն Կարապետյան

Հովիկ Աբրահամյանի կադրերից ազատվելու խնդիր չկա. կադրերը, եթե փոխում ենք, ռեալ փոխում ենք, որպեսզի ինչ-որ խնդիր լուծենք: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» պանեթոնում, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նա չհամաձայնեց լրագրողների դիտարկմանը, թե նոր նախարարների մի մասին հանրությունը չի ճանաչում, նշելով, որ նրանց կենսագրությունը բոլորին հայտնի է, իր թիմակիցներն են եւ ընտրվել են իրենց պրոֆեսիոնալիզմի համար:

ՀՀ վարչապետը չբացառեց, որ ընդդիմության ներկայացուցիչներին եւս կառաջարկի պաշտոն. «Եթե լավ մասնագետ լինի, ինչու՞ ոչ»:

Նա կոռուպցիայի դեմ պայքարում չի հրաժարվելու Հովիկ Աբրահամյանի ստեղծած հանձնաժողովից, սակայն նաեւ այլ միջոցներ է ձեռնարկելու:

Դիտարկմանը, թե այդ հանձնաժողովը որեւէ հաջողության չի հասել, նա նշեց, որ դեռ չի հետազոտել այդ հանձնաժողովի գործունեությունը, բայց չի կարծում, որ ոչ մի հաջողության չի հասել:

Ինչ վերաբերում է փաստին, որ որոշ գործարարներ արդեն ահազանգել են, որ իրենց ձեռքից բիզնեսը խլել են եւ այդ հարցով դիմել են նոր վարչապետին, Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ դեռ չի հասցրել ուսումնասիրել խնդիրը: