06-04-2016 09:33

ԼՂ թեման կենտրոնական կլինի Ռուսաստան-Իրան-Ադրբեջան հանդիպմանը

Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի կարգավորման հարցը կքննարկվի Ռուսաստան-Իրան-Ադրբեջան հանդիպման ժամանակ, որը կկայանա Բաքվում` ապրիլի 7-ին: Այս մասին տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգում անցկացվող մեդիաֆորումի ժամանակ:

«Ինչպես գիտեք` վաղը նախատեսված է եռակողմ հանդիպում անցկացնել Ռուսաստան-Իրան-Ադրբեջան ձևաչափով: Հանդիպումը կկայանա, սակայն այն մի փոքր այլ արդիականություն է ձեռք բերում` կապված վերջին իրադարձությունների հետ: Բնականաբար, Լեռնային Ղարաբաղի թեման կենտրոնական կլինի», - ասել է Զախարովան: