Բավ է պառակտվել
06-03-2014 18:28

Տոնական միջոցառում՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ

Կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառումների համատեքստում Երևանի քաղաքապետարանը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում երևանաբնակ բազմազավակ մայրերի, զոհված ազատամարտիկների ընտանիքների կանանց, սիրիահայ ընտանիքների, անապահովության գնահատման համակարգում հաշվառված, ինչպես նաև հասարակական կազմակերպություններ ներկայացնող կանանց հնարավորություն է տվել մասնակցելու Տիգրան Չուխաջյանի «Կարինե» մյուզիքլի ներկայացմանը:
Մինչ ներկայացման սկիզբը ներկաներին ողջունել և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձն է փոխանցել Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը: Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը: Մյուզիքլի դիտումից հետո հանդիսությանը ներկա բոլոր կանայք տոնական նվերներ են ստացել: