Բավ է պառակտվել
09-05-2014 09:51

ԼՂՀ անկախությունն է ճանաչել Կալիֆորնիայի օրենսդիր ժողովը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձև է ընդունել Կալիֆորնիայի պետական օրենսդիր ժողովը, որով  հայկական ամենամեծ համայնքն ունեցող նահանգի օրենսդիր իշխանությունը պատմական քայլ է կատարել, գրում է Asbarez-ը: Հայ հեղափոխական դաշնակցության Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեն ողջունել է այս համարձակ ու նորարարական քայլը: Կոմիտեի հաղորդագրության մեջ ասվում է.  «Այս քվեարկությունը խորհրդանշում է հայ ժողովրդի երկարաժամկետ ձգտումների ամրապնդումն ու ընդգծում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իրենց սեփական ճակատագիրը որոշելու և ժողովրդավարական նորմեր հաստատելու համար պայքարի կարևորությունը: Չնայած Ադրբեջանի խիստ ընդդիմությանը՝ Կալիֆորնիայի օրենսդիր իշխանությունը հերոսական քայլ է կատարել՝ առաջ տանելով ազատության և ինքնորոշման համար պայքարը: Բանաձևի ընդունման համար ակտիվ պայքար են մղել Կալիֆորնիայի օրենսդիր ժողովի անդամներ Մայք Գատոն, Սքոթ Ուիլքը, Ադրին Նազարյանը և Խաչո Աչաջյանը, ինչպես նաև՝ ժողովի խոսնակ Ջոն Պերեսը»: