Բավ է պառակտվել
10-06-2017 15:29

Ինչպես ՇՀԿ-ի գագաթնաժողովը համալրվեց ևս երկու ատոմային գերտերությունով

 

Շանհայի համագործակցության կազմակերպությունն (ՇՀԿ) այժմ լիովին կարող է « շանհայյան ութնյակ » անվանվել: Հունիսի 8-9-ին Աստանայում կայացած ՇՀԿ գագաթնաժողովին կազմակերպությանը միացան Հնդկաստանն ու Պակիստանը: Այժմ կազմակերպությանն անդամակցում են երկու ատոմային գերտերություն և աշխարհի խոշորագույն տնտեսություններն ունեցող երկու պետություն: Ինչու գագաթնաժողովին որոշեցին, որ ՇՀԿ-ն կգերազանցի մյուս միջազգային միություններին, և ինչն առաջացրեց հնդկաստանի լրագրողների իրարանցումը, ներկայացված է «Lenta.ru»-ի ռեպորտաժում:
ՇՀԿ տանող երկար ճանապարհ
Միությունը ստեղծվել է հեռավոր 2001թ., վեց հիմնադիրների՝ Չինաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի կողմից: Անցած մեկ ու կես տասնամյակում, տարբեր փուլերում միությանը միանում էին դիտորդ երկրներ, անդամակցության հավակնորդներ, երկխոսության գործընկերներ: Բայց հիմնական կազմն անփոփոխ էր:
Հնդկաստանն ու Պակիստանը, որոնք ևս դիտորդի կարգավիճակում հասցրել են աշխատել Շանհայի կազմակերպությունում, անդամակցության համար հայտ էին ներկայացրել համապատասխանաբար 2010 և 2006 թվականներին: Գործընթացը ձգձգվել էր: Սկզբում կազմակերպության կանոնադրության մեջ բացակայում էր ընթացքում միությանն անդամակցության մեխանիզմը, իսկ հետո, ժամանակ պետք եղավ՝ այս երկրների օրենսդրական բազան ՇՀԿ պահանջներին համապատասխանեցնելու համար:
« Պետք չի թաքցնել, այս հիանալի երկրների հարաբերություններում որոշակի խնդիրներ կան»,- ավելի ծանրակշիռ խոչնդոտի մասին հիշեցրեց Ասեքսանդր Լուկաշենկոն: Աստանայի գագաթնաժողովին Բելոռուսի նախագահը առաջարկեց հակամարտող տերություններին միության մեջ ընդգրկելը դիտարկել որպես « քաջ և պատասխանատու քայլ»: Նրա խոսքերով դա ոչ միայն կուժեղացնի շանհայյան կազմակերպությունը, այլ նաև կօգնի, որ Նյու Դելին և Իսլամաբադը հարթեն վաղեմի հակամարտությունը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Հնդկաստանին և Պակիստանին ՇՀԿ-ում ընդգրկելու վերաբերյալ որոշումն ընդունվել է 2015թ., երբ կազմակերպությունում նախագահում էր Ռուսաստանը:
Հերթն Իրանինն է
Գագաթնաժողովի գլխավոր օրը մեկնարկեց նեղ շրջանակով՝ ՇՀԿ-ի անդամ-պետությունների ղեկավարների նիստով: Մամուլի կենտրոնի էկրաններից հեռարձակվեց Ղազախստանի ղեկավար Նուրսուլթան Նազարբաևի բացման խոսքը: Դա իրարանցում առաջացրեց Հնդկաստանի լրագրողների շրջանում՝ թարգմանություն չկար: Նրանց տագնապը հասավ գագաթնակետին այն պահին, երբ հեռարձակումն ընդհանրապես ընդհատվեց: Արտասահմանյան հյուրերը պարզապես տեղյակ չէին, որ նիստի հիմնական մասը, ավանդույթի համաձայն, անցնելու է կուլիսների հետևում:
Ինչի մասին են խոսել անդամ երկրների ղեկավարները դռնփակ ռեժիմում՝ հայտնի չէ: Բացառված չէ, որ շոշափվել է նաև Իրանի ներկայացրած անդամակցության հայտը: Մոսկվան բազմիցս է ընդգծել, որ դրա համար խոչընդոտներ չի տեսնում, սակայն ՇՀԿ-ի նրա գործընկերները այդ հարցում համամիտ չէին: Խոչնդոտում էին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցները, այժմ այդ խնդիրը լուծված է: Կրեմլում այս խնդրի վերաբերյալ մեծ առաջընթաց չէին ակնկալում, բայց միևնույն ժամանակ հույս ունեին, ու Աստանայում գործը տեղից կշարժվի:
Հատկանշական է, որ հանրային ելույթների ընթացում առաջնորդներից և ոչ մեկը այդ թեմային չանդրադարձավ:
Նեղ կազմով նիստի ընթացքում ՌԴ նախագահը նաև առաջարկել է վերսկսել Աֆղանստանի հարցով կոնտակտային խմբի աշխատանքները, հիշեցնելով, որ ամերիկացիները որոշել են այնտեղ մեծացնել իրենց ներկայությունը.« Եվ պետք է նշեմ, որ ԱՄՆ-ի ներքաղաքական իրավիճակը չի նպաստում այն բանին, որ միջազգային ձևաչափով աշխատանքը դուրս գա նման կառուցողական, սիստեմատիկ մակարդակի»,- հավելել է նա:
«Ձեռք ձեռքի տված»՝ ահաբեկչության դեմ պայքարում
Ընդլայնված ձևաչափով գագաթնաժողովի նիստի բացումը՝ տանուտերի իրավունքով կատարեց Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Նա խոսեց և՛ վերջին տարում ՇՀԿ-ի ձեռքբերումների, և՛ միջազգային ասպարեզում առկա խնդիրների, այդ թվում նաև Կորեական թերակղզում առկա իրավիճակի մասին:
Հաջորդը ամբիոնը ստանձնեց Սի Ցզինպինը՝ ՉԺՀ-ի նախագահը: 2018թ. Պեկինն է նախագահում էկազմակերպությունում, և Չինաստանի նախագահի խոսքը համապատասխանում էր ապագա տանուտերի կարգավիճակին: «Չինաստանը պատրաստ է բոլոր գործընկերների հետ միասին միավորվել ՇՀԿ-ի հովանու ներքո, ձեռք ձեռքի տված կառուցել ընդհանուր տուն»: «Արմունկի զգացում» ու համատեղ զարգացում՝ ահա թե ինչ էր պնդում Սի Ցզինպինը: Եվ առաջարկում էր սկսել քչից՝ թեկուզ էլեկտրոնային առևտրի զարգացումից:
Այդ հարցում Չինաստանը կարող է վստահ լինել Ռուսաստանի աջակցության վրա՝ հավաստիացրել է Պուտինը: ՌԴ նախագահը գագաթնաժողովի առաջին օրը կարճատև հանդիպում է ունեցել Չինաստանի առաջնորդի հետ՝ Marriott հյուրանոցում: Չինաստանի պատվիրակությունը ուշանում էր, և Սին մենակ էր մնացել ռուսական նախարարների թիմի հետ: « Մեկ մարտիկ»՝ կատակել է ՌԴ նախագահը: Բայց գագաթնաժողովին արդեն կատակների ժամանակը չէր՝ ՇՀԿ-ում ոչ ոք մենակ չի մնա:
« ՇՀԿ-ի համար միշտ առաջնահերթություն է եղել և այդպիսին է հանդիսանում նաև այժմ՝ անդամ երկրների սահմանների անվտանգությունն ու կայունությունը»,- հիշեցրել է Պուտինը,-« Դրան հատուկ արդիականություն է հաղորդում ահաբեկչության և ծայրահեղականության աննախադեպ աճը»:
Ահաբեկչության դեմ պայքարի մասին խոսեց ելույթ ունեցողներից յուրաքանչյուրը: Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը չթաքցրեց իր մտահոգությունը «Իսլամական պետություն» խմբավորման տարածվածության վերաբերյալ, և առաջարկեց ջանքերը կենտրոնացնել երիտասարդության դաստիարակության վրա, որը իմացության պակասի պատճառով տրվում է ծայրահեղականների սադրանքներին: Նա նշել է, որ այդպիսի ֆունկցիա կարելի է դնել ՇՀԿ-ի տարածաշրջանային հակաահաբեկչական ենթակառուցվածքի վրա:
Ինչպես խոստովանել է Նազարբաևը, ամենից շատ արձագանքներ ստացավ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանիի ելույթը: Ինչպես և միության մյուս անդամները, նա ևս կոչ արեց համագործակցել ահաբեկչության դեմ պայքարում, բայց այդ խոսքերը առավել համոզիչ էին հնչում մի երկրի նախագահի խոսքերից, որտեղ միայն հունիսի առաջին օրերին, երկու ահաբեկչությունների արդյունքում նվազագույնը 27 մարդ է զոհվել:
Փողերի մասին էլ է պետք մտածել


Պետությունների առաջնորդներին հուզում էր նաև համագործակցության տնտեսական կողմը: Աթամբաևը շեշտադրումն անում էր ՇՀԿ-ի զարգացման բանկի ստեղծման անհրաժեշտության վրա, և հենց իր հանրապետությունում:« Մենք պնդում ենք, որ ՇՀԿ բանկը ստեղծվի և տեղակայվի Բիշկեկ քաղաքում»:
Նրա նախաձեռնությանը աջակցություն հայտնեց տաջիկստանի առաջնորդ Էմոմալի Ռահմոնը, ով գանգատվում էր ֆինանսավորման սղության վրա: Նա գործընկերներին առաջարկեց փոխանցել այլընտրանքային էներգետիկայի կիրառման փորձը, միևնույն ժամանակ պարծենալով, որ Տաջիկստանը աշխարհում վեցերորդ տեղում է՝ վերականգնվող էներգոռեսուրսների կիրառման հարցում:
Տնտեսությունը չվրիպեց նաև Բելոռուսիայի նախագահի ուշադրությունից.« Առաջարկում եմ մտորել կոնկրետ նախագծեր մշակելու շուրջ՝ և՛ տնտեսական, և՛ ներդրումային, և՛ լոգիստիկ»,- թվարկեց Լուկաշենկոն, ընդգծելով, որ դրանց կարելի է ակտիվորեն կցել նաև ՇՀԿ դիտորդ երկրներին (ինչպիսին հանդիսանում է նաև Բելոռուսը): Քանի որ տնտեսական ինտեգրման մասին խոսում են նաև ՉԺՀ-ի և ՌԴ-ի նախագահները, իսկ դրանք «աղքատ մասնակիցներ չեն», ապա դրանով հարկավոր է զբաղվել՝ ընդգծել է Լուկաշենկոն:
Ատոմային ուժ
Ինչ վերաբերվում է բուն կազմակերպության հեռանկարներին, ապա Բելոռուսիայի նախագահը դրանք ամենից համարձակ ձևով բնութագրեց: Նա կազմակերպությանը կանխորոշեց աշխարհում ամենաազդեցիկ վերպետական կառույցի դերը: Նա մի հատված հիշեց ամերիկյան ռեժիսոր Օլիվեր Սթոունին ՌԴ նախագահի տված հարցազրույցից, որի ժամանակ Պուտինը ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև հնարավոր ռազմական կոնֆլիկտն անվանել էր վախճան բոլորի համար:
«ՇՀԿ-ի յուրահատկությունը նրանում է, որ նրա բոլոր անդամների ցանկության պարագայում ոչ ոք չի կարողանա ապակայունացնել իրավիճակն աշխարհում»,- հայտարարել է Լուկաշենկոն՝ կազմակերպությանն անդամակցելու կապակցությամբ շնորհավորելով Հնդկաստանի և Պակիստանի նախագահներին:
Յուրաքանչյուր ելույթ ունեցող նրանց հասցեին գովեստի խոսքեր էր հնչեցնում: Եվ եթե Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը ամեն հիշատակմանը պատասխանում էր գլխի շարժումով, ապա Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մադին ընդհանրապես չէր արձագանքում շնորհավորանքներին, միայն թեթևակի գլխի շարժումով պատասխանեց ռուսաստանցի կոլեգային: Չնայած դրան, նա շնորհակալություն հայտնեց Շանհայյան կազմակերպության անդամներին՝ անդամակցության «արդյունավետ գործընթացի համար»:
Ի դեպ, Հնդկաստանի վարչապետի ելույթի ժամանակ խոտան տեղի ունեցավ: Ինչպես որ եղել էր Նազարբաևի ելույթի ժամանակ, այս անգամ ևս թարգմանություն չկար: Ու այստեղ, Հնդկաստանի լրագրողները շահավետ դիրքում հայտնվեցին: Ճակատագրի հեգնանքով նրանք կարծես «վրեժխնդիր» եղան գագաթնաժողովի սկզբում պատահածի համար: Ճակատագիր, ոչ այլ ինչ: