Բավ է պառակտվել
05-08-2016 12:44

Կադրային փոփոխություններ ոստիկանությունում

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր՝ օգոստոսի 5-ին, հրամաններ է ստորագրել, որով կադրային նշանակումներ է կատարել:

Ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնում է, որ, մասնավորապես, Արմեն Իսրայելյանը ազատվել է ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ:

Ոստիկանապետի մեկ այլ հրամանով Արթուր Հովհաննիսյանը նշանակվել է ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ, ազատվելով ոստիկանության Արմավիրի բաժնի պետի պաշտոնից:

Արմեն Գասպարյանը նշանակվել է ոստիկանության Արմավիրի բաժնի պետ, ազատվելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետի պաշտոնից:

Գարիկ Ղուկասյանը նշանակվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ՝ ազատվելով ոստիկանության Կենտրոնական բաժնի պետի պաշտոնից:

Արման Հովհաննիսյանը նշանակվել է ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ՝ ազատվելով ոստիկանության Շենգավիթի բաժնի պետի պաշտոնից:

Հրաչ Խոստեղյանը նշանակվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ՝ ազատվելով ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի պաշտոնից: