23-01-2017 20:13

Հայաստանում երկու վարկանշային քաղաքական գործիչ կա. քաղտեխնոլոգ

Ներկա դրությամբ Հայաստանում հասարակության մոտ բարձր վարկանիշ ունեցող ընդամենը երկու քաղաքական գործիչ կա. Երկուշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
« Դա վարչապետ Կարեն Կարապետյանն ու հայ գործարար, ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանն է»,- ասել է Քոչարյանը, միևնույն ժամանակ ընդգծելով, որ Ծառուկյանը կորցրել է իր համախոհների մի մասին՝ մասնավորապես այն մասին, ովքեր տրամադրված էին արմատական փոփոխությունների:
Ինչ վերաբերվում է կուսակցություններին, ապա բանախոսը նշել է, որ իրական ուժ և ռեսուրսներ ունի իշխող Հանրապետական կուսակցությունը:
Քաղտեխնոլոգը պատահականություն չի համարել այն, որ դաշինքներն ու միությունները Հայաստանում քաղաքական թրենդ են դարձել , քանի որ, ըստ նրա, առանձին-առանձին ընդդիմության ներկայացուցիչներն ընդհանրապես շանսեր չունեն:
« Այդուհանդերձ , Ծառուկյանը կկառավարի հասարակության լյումպենացված շերտերը (մարդիկ, ովքեր չունեն որևէ սեփականություն և գոյատևում են պատահական եկամուտների հաշվին՝ խմբ.),որոնք պատրաստ են դուրս գալ փողոցում պայքարելու»,- ասել է Քոչարյանը:
Նրա կարծիքով խոսակցությունն ավելի առարկայական կդառնա, երբ կուսակցություններն ու դաշինքները ներկայացնեն իրենց նախընտրական ցուցակները, ինչը պետք է տեղի ունենա մինչև փետրվարի 16-ը:
Բանախոսը ընդգծեց, որ ո՛չ ընտրություններից առաջ, ո՛չ էլ հետո բուռն զարգացումներ չի կանխատեսում: Նա չի կանխատեսում նաև ընտրազանգվածի բևեռացում:
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան 2017թ. Ապրիլի 2-ին: Սա առաջին ընտրություններն են՝ 2015թ. Սահմանադրական բարեփոխումների ընդունումից հետո, որով նախատեսվում է՝ 2018 թվականին գործող նախագահի լիազորությունների ավարտից հետո անցում կատարել երկրի կառավարման խորհրդարանական համակարգին: