Բավ է պառակտվել
27-08-2014 11:15

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Հայաստան այցելելու ցանկություն է հայտնել

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ցանկություն է հայտնել այցելել Հայաստան: Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից «Արմենպրես»-ին տեղեկացրեցին, որ դեռևս հստակ չեն այցելության մանրամասներն ու ծրագիրը: «Պետքարտուղար Քերին ցանկություն է հայտնել այցելել Հայաստան, սակայն այս պահի դրությամբ այցի ժամկետները չեն նշվում»,- ասացին ԱՄՆ դեսպանատնից: