12-05-2014 16:13

Արդյոք Ջոն Հեֆերնի հայտարարությունը վտանգավո՞ր է Հայաստանի համար

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը իրավապաշտպան Արթուր Սաքունցն անդրադառնալով Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին նշել է, որ նա ընդամենը կրկնել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը Ղարաբաղի վերաբերյալ:
Ըստ իրավապաշտպանի` Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը որեւէ վտանգ չի ներկայացնում Հայաստանի ինքնիշխանության համար: «Դա ընդամենը առաջարկ է, որի շուրջ կարող են քննարկումներ լինել, եւ մենք կարող ենք ընդունել կամ չընդունել այն: Ուորլիքի հայտարարությունը վերաբերում է միայն բանակցային գործընթացին, եկեք տարբերենք առաջարկը եւ հանձնարարությունը», - նշել է Արթուր Սաքունցը` ակնարկելով Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի հայտարարությունը Հայաստանում ՀԿ-ների գործունեության մասին: Նա, սակայն, այդպես էլ չի նշել ամերիկացի դիվանագետի «առաջարկի» եւ ռուսաստանցի դեսպանի «հանձնարարության» միջեւ տարբերությունը:

Հիշեցնենք, ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը «Twitter»-ում գրել էր, որ Վաշինգտոնում Ուորլիքի ելույթի հատվածները ընդհանուր առմամբ կրկնում են Մադրիդյան սկզբունքները: Դեսպանը, մասնավորապես, գրել էր. «Լեռնային Ղարաբաղի շրջակա գրավյալ տարածքները պետք է Ադրբեջանի վերահսկողությանը վերադարձվեն»: