Բավ է պառակտվել
12-08-2014 16:21

Պատերազմի և խաղաղության մասին բոլոր որոշումները պետք է վճռի ՌԴ ղեկավարը. Ժիրինովսկի (տեսանյութ)

Россия 24 հեռուստաընկերության եթերում Ռուսաստանի լիբերալ- դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ պատերազմի և խաղաղության մասին բոլոր որոշումները, հատկապես նրանք, որոնք կապված են Ուկրաինայի հետ, պետք է վճռի Ռուսաստանի Դաշնության ղեկավարը: «Ինչ պլաններ էլ գրվեն ՆԱՏՕ-ում, Բրյուսելում, ինչ էլ ստորագրի Բարաք Օբաման, դրանք որևէ ուժ չեն ունենալու: Որոշում կայացնողը մեկ մարդ է՝ ռուսական պետության ղեկավարը: Ինչպիսին եղել է Առաջին համաշխարհային պատերազմը, երբ վերջնական որոշումը կայացրել է Նիկոլայ 2-րդը, Երկրորդ համաշխարհային պատերազմը, որի վերաբերյալ վերջնական որոշումը կայացրել է Ստալինը: Այդպես էլ այժմ: Երրորդ համաշխարհային պատերազմի վերաբերյալ գլխավոր որոշումը, համոզված եմ, արդեն ընդունվել է»,-ասել է քաղաքական գործիչը:
Գործիչը «փոքր, գաճաճ պետությունների ղեկավարներին» խորհուրդ է տվել լավ մտածել, քանի որ ԱՄՆ-ն հեռու է և նրան ոչինչ չի սպառնում, իսկ Արևելյան Եվրոպայի երկրներն իրենք իրենց լիակատար ոչնչացման սպառնալիքի տակ են դնում: «Մեղավորը միայն նրանք են: Քանի որ մենք չենք կարող թույլ տալ, որ նրանց տարածքից հրթիռներ, ինքնաթիռներ թռչեն Ռուսաստանի կողմ: Մենք պետք է կես ժամում ոչնչացնենք նրանց»,-հայտարարել է ՌԴ պետդումայի պատգամավորը: