Բավ է պառակտվել
19-04-2014 20:58

Հղի լրագրողուհուն վիրավորելու համար Ժիրինովսկուն դատի կտան. տեսանյութ

Russia Today հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հաղորդել է Վլադիմիր Ժիրինովսկիին դատի տալու մասին՝ լրագրողուհուն վիրավորելու պատճառով:

Նա նշել է, որ Պետդումանյում տեղի ունեցած միջադեպից հետո իրենց թղթակիցը հայտնվել է հիվանդանոցում. ՛՛Մենք որոշում ենք կայացրել օգտագործել բոլոր իրավաբանական հնարավորությունները, որպեսզի որքան հնարավոր է խիստ պատժենք պարոն Ժիրինովսկիին։ Մենք նրան դատի կտանք՛՛,-ասել է Սիմոնյանը։

Ժիրինովսկին երեկ լրագրողների հետ զրույցում վիրավորել էր Russia Today-ի լրագրողին։ Հարցին պատասխանելու փոխարեն գործիչը վիրավորանքներ էր հնչեցրել նրա հասցեին, ապա վիրավորել էր նաև լրագրողուհուն պաշտպանած գործընկերներին։ Գիշերը լրագրողուհուն տեղափոխել են հիվանդանոց։

Ավելի վաղ լրագրողները պահանջել էին, որ Ժիրինովսկին ներողություն խնդրի, իսկ խորհրդարանի խոսնակ Սերգեյ Նարիշկինը հայտարարել էր, որ Պետդումայի էթիկայի հարցերի հանձնաժողովը կքննի սկանդալը։