Բավ է պառակտվել
12-04-2014 16:38

Ժիրինովսկուն արգելել են Ուկրաինա մուտք գործել

Ռուսաստանի Դաշնության 100-ից ավելի քաղաքացիների, որոնք աջակցել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ղրիմի ռազմական անեքսիայի մասին որոշմանը, արգելվել է մուտք գործել Ուկրաինայի տարածք։ Այդ մասին ուրբաթ հայտնել է ժողովրդական պատգամավոր Ալեքսանդր Բրիգինեցը Facebook-ի իր էջում՝ հղում անելով Ուկրաինայի անվտանգության ծառայության տեղեկությանը:
Նա գրել է. ՛՛Նրանց թվում, ում մուտքն Ուկրաինա արգելվել է, Պուտինի օգնական Սերգեյ Գլազևն է, Պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկին, պաշտպանության հարցերով ՌԴ Պետդումայի հանձնաժողովի անդամ և ՌԴ նախագահի վստահված անձ Վիկտոր Վոդոլացկին և ՌԴ-ի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ՛՛:
Ուկրաինայի անվտանգության ծառայության տեղեկություններով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Դաշնային խորհրդի բոլոր պատգամավորների մուտքն Ուկրաինա արգելելու մասին որոշումն այժմ համարվում է վաղաժամ, քանի որ այն պահանջում է հավելյալ մշակում: