21-04-2014 11:16

Ժիրինովսկին հղի լրագրողուհուց ներողություն է խնդրել.տեսանյութ

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին ներողություն է խնդրել ՛՛Ռուսաստանն այսօր՛՛ տեղեկատվական գործակալության լրագրողուհուց: «Ռոսիա 1» հեռուստաալիքի ՛՛Կիրակնօրյա երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ՛՛ հաղորդման ուղիղ եթերում քաղաքական գործիչը հայտարարել է, որ աղջկա հետ իրեն մի փոքր կոպիտ է պահել:

ՌԼԴԿ առաջնորդը նաեւ նշել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է աղջկան նյութական օգնություն ցուցաբերել: Իր հերթին, Կրասնոյարսկի մարզից ՌԼԴԿ անդամ Եվգենի Մալչիկովը կուսակցության առաջնորդին նամակի ուղեկցությամբ փոստով իր վկայականն է ուղարկել, որտեղ լրագրողի հետ դեպքն անվանել է խայտառակություն:

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին Ժիրինովսկին մամուլի ասուլիսի ընթացքում վիրավորել էր ՛՛Ռուսաստանն այսօր՛՛-ի հղի լրագրողուհուն: Լրագրողուհու հարցին պատասխանելու փոխարեն նա սկսել էր վիրավորանքներ հնչեցնել վերջինիս հասցեին, իսկ հետո վիրավորել թղթակցուհու գործընկերներին, որոնք փորձել էին պաշտպանել նրան: Ապրիլի 19-ի գիշերը լրագրողուհին տեղափոխվել էր հիվանդանոց: ՛՛Ռուսաստանն այսօր՛՛ գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է լրագրողուհուն վիրավորելու համար Վլադիմիր Ժիրինովսկիին դատի տալու մտադրության մասին: