18-08-2014 12:15

Ժիրինովսկու աղմկահարույց ելույթը Ղրիմում (տեսանյութ)

Համացանցում է հայտնվել ՌԴ Պետդումայի պատգամավոր, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու աղմկահարույց ելույթը Ղրիմում, որը տեղի է ունեցել օգոստոսի 14-ին, գրում է Обозреватель-ը։: Ելույթին ներկա են եղել ՌԴ նախագահը, վարչապետը, Պետդումայի պատգամավորներ:
Ելույթի ընթացքում քաղաքական գործիչն առաջարկել է «վերստեղծել Կայսրությունը», իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նշանակել «Կայսր» կամ «Գերագույն առաջնորդ» (տեսանյութում այդ հատվածը՝ սկսած 8-րդ րոպեից)։ Բացի այդ, Ժիրինովսկին առաջարկել է սերտ համագործակցել մուսուլմանական աշխարհի հետ, և Ռուսաստանի սահմաններին բանակ մոտեցնել՝ ամբողջ աշխարհին վախեցնելու համար։

Հնչել է նաև բանտերից կալանավորներին ազատ արձակելու գաղափարը՝ Դոնեցկը և Լուգանսկը պաշտպանելու համար։
Ժիրինովսկու «գաղափարների» մեծ մասը հանդիսատեսն ընդունել է ծիծաղով, այդ թվում նաև՝ պետության ղեկավարները։