21-06-2016 13:46

Ժիրայր Սեֆիլյանը անհեթեթ է համարում իրեն վերագրվող մեղադրանքները

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանը անհեթեթ է համարում իրեն վերագրվող մեղադրանքները: Այս մասին Ժիրայր Սեֆիլյանն ասել է այսօր՝ հունիսի 21-ին իրեն տեսակցած պատգամավոր Նիկոլ Փաշինյանին:

«Ժիրայր Սեֆիլյանը անհեթեթ է համարում իրեն վերագրվող մեղադրանքները, տրամադրված է վճռական եւ շարունակում է համոզված մնալ, որ Հայաստանի թիվ 1 խնդիրը Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելն է»,- իրենց զրույցի մասին ֆեյսբուքյան էջում գրառում է արել Նիկոլ Փաշինյանը:

Ավելի վաղ ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ 2016թ. հունիսի 20-ին ձերբակալվել է Ժիրայր Սեֆիլյանը՝ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը եւ պահելը կազմակերպելու կասկածանքով: