24-06-2014 16:45

Մեր երկրում ընդդիմադիր ուժեր չկան. Ժ. Սեֆիլյան

«Ի տարբերություն ընդդիմադիր ուժերի, մենք արձակուրդ չեն գնացել ու չենք գնալու», - այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտնեց Նախախորհրդարանի քարտուղարության համակարգող, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը: Անդրադառնալով ներքաղաքական լարումներին` Սեֆիլյանը հիշեցրեց օրեր առաջ Շանթ Հարությունյանի առաջին դատավարության ընթացքում Հայկ Կյուրեղյանի իրականացրած ակցիան: «Եթե Շանթ Հարությունյանն իր գործողության ընթացում զինված էր փայտերով, ապա Հայկ Կյուրեղյանը զինված էր ոչ իրական ատրճանակով, որը մեծ վնասներ չէր կարող հասցնել մարդուն: Նրա թիրախը ոստիկանությունն էր, բայց դրանով շատերը հասկացան, որ ժողովրդի համբերության բաժակը լցված է, որ նման քայլերով նրանք ուզում են հասկացնել, որ երեկ փայտով էինք, այսօր` կեղծ ատրճանակով, վաղը կարող է ավելի վատ լինել»,-ասաց բանախոսն: «Մենք գործ ունենք ոչ թե յուրային կառավարության, այլ հակառակորդ մի ռեժիմի հետ, որը չի կարող մեզ չկեղեքել»,-նշեց Սեֆիլյանը:
Ողջունելով հասարակական ակտիվությունը` բանախոսը նշում է, որ միայն այս ձևով պայքարելով ոչնչի չենք հասնի: Սեֆիլյանը վստահ է, որ ելքը մեր բոլորի ուժերը կենտրոնացնելն ու այս ամենի հիմքը վերացնելն է, իսկ հիմքը այսօրվա գործող իշխանությունն է: «Մենք վաղուց ենք մեր առաջարկներն արել, հիմա գտնվում ենք հիմադիր խորհրդարանը ստեղծելու ճանապարհին: 65 հոգանոց հիմնադիր խորհրդարանը իր ձեռքը կվերցնի երկրի կառավարման ղեկը»,-ընդգծեց Նախախորհրդարանի քարտուղարության համակարգող ու ավելացրեց. «Մեր ժողովուրդը շատ է սևեռվել կուսակցությունների վրա: Հուսեր են կապում ու միշտ կանգնում կոտրած տաշտակի առաջ»: Ըստ նրա՝ մեր երկրում ընդդիմադիր ուժեր չկան և բոլոր քայլերը համաձայանեցված է ղեկավարության հետ: News.gisher.ru-ի այն հարցին, թե ինչ ակնկալիքներ կան ընդդիմության խոստացած ակտիվ աշնանաից, և արդյոք հեռանկարային է ուկրաիանական զարգացումների Հայաստոնւում կրկնվելը, Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց. «պայթյունի պետք է սպասել ամենօր, իսկ աշնանը վերջին հաշվով կգրանցվի ժողովրդի հերթական հիասթափությունը: Ինչ վերաբերում է մայդանին, կարղ եմ ասել, որ մեզ մոտ քաղաքցիական պատերազմ ու բախումներ չեն լին, ինչո՞ւ: Որովհետև մեր երկրի 90 տոկոսը դեմ է գորժող ռեյիմին, միայն 10 տոկոսն են իրենք և եթե 90 տոկոսը կանգի, իրենք հեռանալու բացի ուրիշ քայլ չեն կարող անել»: