06-02-2014 11:48

Հատկապես օլիմպիական խաղերի ընթացքում հրադադարի ռեժիմը կպահպանվի

«Լավ լուր։ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ հարգելու հրադադարը, հատկապես Օլիմպիական խաղերի ժամանակ»,– Twitter-ում նման գրառում է արել ԵԱՀԿ Մինսկ խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, Ադրբեջան և Հայաստան այցից հետո:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահները երեկ եղել են Հայաստանում և հանդիպումներ ունեցել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Նախագահ Սերժ Սարգսյանի հետ։