28-10-2014 11:47

Փարիզյան հանդիպումը դրական քայլ էր. Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն անդրադարձել է հոկտեմբերի 27-ին Փարիզում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը՝ դա դրական քայլ գնահատելով։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: 
Նա, մասնավորապես, գրել է. «Ես կարծում եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհամաձայնեն, որ Փարիզի վեհաժողովը դրական քայլ էր, շնորհակալություն Ֆրանսուա Օլանդին»: 
Երեկ՝ հոկտեմբերի 27-ին, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նստավայրում` Ելիսեյան պալատում, տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և Ֆրանսիայի նախագահների եռակողմ հանդիպումը։ Նախագահների եռակողմ հանդիպումից հետո Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի անունից` ի պատիվ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների, պաշտոնական ընթրիք է տրվել: