Բավ է պառակտվել
08-04-2014 09:33

ԱՄՆ պետդեպարտամենտը համոզված է, որ Ուկրաինայի արևելքում բողոքի ցույցերը կազմակերպվել են Ռուսաստանի կողմից

ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջենիֆեր Փսակին հայտարարել է, որ Ուկրաինայի արևելքում բողոքի ցույցերը կազմակերպվել են Ռուսաստանի կողմից։ «Հայտնի է, որ նրանք, ովքեր ելույթ են ունենում այդ շրջաններում, ռուսամետ անջատողականներ են։ Կան հաստատված ենթադրություններ, որ այդ ելույթ ունեցողներից որոշներին վճարում են, և նրանք տեղացիներ չեն։ Այդ ամենը մեզ շատ է անհագստացնում»,- նշել է Փսակին։
Վերջինս նաև նշել է, որ եթե նույնիսկ Ռուսաստանը փորձի ներխուժել Ուկրաինա, միևնույնն է, ԱՄՆ-ն մտադիր է լուծել բոլոր հարցերը միայն խաղաղ ճանապարհով։
«Մեր նպատակն է շարունակել դիվանագիտական ճանապարհը, եթե նույնիսկ ձեռնարկվեն քայլեր, որոնք անհանգստություն են առաջացնում»,- ընդգծել է դիվանագետը։
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ էր արել ուկրաինական ղեկավարությանը չմեղադրել Ռուսաստանին Ուկրաինայում ստեղծված ճգնաժամի համար։