Բավ է պառակտվել
24-11-2014 13:36

Ղարաբաղում լայնածավալ պատերազմ պետք չէ ակնկալել.քաղաքագետ

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում վերլուծական «Մոդուս Վիիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը համոզմունք հայտնեց, որ ԼՂՀ ԶՈՒ խոցված ուղղաթիռի անձնակազմի մասունքների տարհանման գործողությունը փայլուն էր: «Ես լայնածավալ պատերազմ չեմ կանխատեսում, քանի որ Ադրբեջանը Հայաստանի ռազմական ոչնչացման խնդիր չունի, այլ վաղուց իրականացնում է մեր երկիրը հյուծելու քաղաքականություն», - նշել է Պապյանը: Ըստ նրա՝ Ադրբեջանը միշտ էլ առաջինն է եղել հիմնախնդիրը խորացնելու հարցում: «Ադրբեջանում տարբեր էթնիկ խմբեր կան, որոնք ճնշված են: Անհրաժեշտ է աշխատել էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունների հետ: Հայաստանը տարածաշրջանային առաքելություն ունի՝ աջակցել բոլոր ճնշված ազգային փոքրամասնություններին», - հավելել է Արա Պապյանը: