12-09-2014 12:31

Ծառուկյանի հարցազրույցը ճիշտ շեշտադրումներով էր.Ռ. Հակոբյան

Այսօր խորհրդարանական ճեպազրույցումի ընթացքում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն անրադառնալով ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցին նշեց, որ քաղաքական յուրաքանչյուր առաջնորդ, գործիչ գիտի՝ ինչի մասին է խոսում: «Ծառուկյանի հարցազրույցը ճիշտ շեշտադրումներով էր: Ծառուկյանը մտահոգություն է հայտնել, որ երկիրը մտնում է փակուղի և սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն չկա: Ես համամիտ եմ այդ տեսակետին»,-նշեց Հակոբյան:
Ավելի վաղ news.gisher.ru-ն տեղեկացրել էր, որ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ երբեք չի մտել և չի մտնելու քաղաքական տարբեր հարաբերությունների մեջ, որոնք երբեմն շատ մանր են, իսկ երբեմն էլ ավելի շատ հիշեցնում են սովորական առեւտուր: