Բավ է պառակտվել
02-05-2014 09:30

«Ժառանգականները» կուսակցությունից պահանջում են դադարեցնել համագործակցությունը ԲՀԿ-ի հետ

«Ըստ «Ժառանգությունը» մոտ կանգնած աղբյուրների` Րաֆֆի Հովհաննիսյանը շտապել է քննադատաբար արտահայտվել «քառյակի» հեռանկարների մասին և ակնարկներ անել ԲՀԿ-ի հասցեին այն բանից հետո, երբ «Ժառանգության» հատկապես երիտասարդական թևում իրավիճակը կտրուկ լարվեց: Այն բանից հետո, երբ ակնհայտ դարձավ, որ ԲՀԿ-ականները քվեարկել են Գալուստ Սահակյանի օգտին, բազմաթիվ «Ժառանգականներ» և, հատկապես, երիտասարդ ակտիվիստները վրդովվել են և պահանջել դադարեցնել ամեն համագործակցություն ԲՀԿ-ի հետ, հակառակ դեպքում սպառնալով կուսակցությունից դուրս գալու դիմում գրել», -փոխանցում է «Իրավունքի» «Բամբասանք» խորագրը: