Բավ է պառակտվել
28-06-2014 13:52

Քաղաքական ուժերը պետք է ամբիցիաները մի կողմ դնեն.Ր. Հովհաննիսյան

Մեկնարկել է  «Ժառանգություն» կուսակցության 10-րդ համագումարը: Կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նախ նկատեց, որ ՀՀ պետական դրոշը բացակայում է դահլիճից: «Այսօր մեր դրոշակը մեր հոգու մեջ է կարծես թե: Եթե չկա, խնդրում եմ հենց հարմար լինի, ներս մտցնեն դահլիճ»,-ասաց նա: Հարկ է նշել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը համագումարը սկսեց կարճ բարևարշավով, ողջունեց իր կուսակիցներին և լրագրողներին: Համագումարին ներկա են կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, Անահիտ Բախշյանը, իսկ խմբակցությունից Ռուբեն Հակոբյանը և ԱՄՆ-ից վերադարձած Զարուհի Փոստանջյանը:

«Այսօր մեր 10-րդ համագումարն է: Ուր՝ ուր, բայց այստեղ դուք կարող եք առարկություններ բարձրացնել: Կքննարկենք անցյալը, ներկան և տեսնենք, թե ինչ ենք անելու ապագայում»,-հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Ըստ նրա` Հայաստանի քաղաքական ուժերը պետք է հրաժարվեն «Հիսուս Քրիստոսի բարդույթից»: «Քաղաքական ուժերը պետք է ամբիցիաները մի կողմ դնեն և միավորվեն, այդ ժամանակ ժողովուրդը ոտքի կելնի և կսկսի պայքարել իր իրավունքների համար»,-ասաց նա և հվելեց. «Հայաստանը ստի շրջափակման մեջ է։ Երկրում կան քաղբանտարկյալներ՝ Շանթ Հարությունյան, Վոլոդյա Ավետիսյան »։