Բավ է պառակտվել
23-07-2014 14:20

Ջեյմս Ուորլիքը ԼՂՀ կարգավորման հարցով կմեկնի Վիեննա

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մեկնում է Վիեննա՝ հանդիպելու Մինսկի խմբի ներկայացուցիչների և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը քննարկելու նպատակով: Այդ մասին Ջեյմս Ուորլիքը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում՝ հավելելով, որ համանախագահները հանդես կգան վերջին շրջանում շփման գծում հրադադարի նոր խախտումների վերաբերյալ հայտարարությամբ:

«Մեկնում եմ Վիեննա՝ հանդիպելու Մինսկի խմբի ներկայացուցիչների և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը քննարկելու նպատակով: Համանախագահներն այսօր հանդես կգան հրադադարի նոր խախտումների վերաբերյալ հայտարարությամբ»,- գրել է ամերիկացի համանախագահը։