Բավ է պառակտվել
22-07-2014 12:03

Ջեյմս Ուորլիքը հանդիպելու է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ժամանել է Բրյուսել՝ հանդիպելու Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:

«Հենց նոր ժամանեցի Բրյուսել՝ հանդիպելու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին` Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը քննարկելու համար: Մենք ձգտում ենք կարգավորման` բանակցությունների միջոցով»,- գրել է Ջեյմս Ուորլիքը:

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 22-ին կմասնակցի Եվրամիության և «Արևելյան գործընկերության» անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը: