Բավ է պառակտվել
17-03-2014 12:50

Ջեյմս Ուորլիքը արտահայտվել է Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության հարցի շուրջ

«Մենք պետք է հասկանանք, թե ինչպիսի դասեր կարելի է քաղել Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններից Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության հարցում»: Այդ մասին այսօր Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՄԽ ԵԱՀԿ ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Ավելի վաղ նա ևս մեկ գրառում է արել. «Թեև ԱՄՆ-ն չեն ընդունում Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները, կան ոլորտներ, որոնցում նրանք կարող են միասին աշխատել: Օրինակ՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղության ոլորտում»: