23-09-2016 11:10

Հայտնի է էկոնոմիկայի ապագա նախարարի անունը

Հայաստանի էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանն արդեն հայտնել է իր աշխատողներին զբաղեցրած պաշտոնից հեռանալու մասին:

Նշվում է, որ նա, ամենայն հավանականությամբ, կզբաղեցնի բնապահպանության նախարարի պաշտոնը։

Կառուցվածքային փոփոխությունների արդյունքում էկոնոմիկայի նախարարության լիազորությունները կրճատվում են` դրա կառուցվածքից դուրս են բերվում զբոսաշրջության, ավիացիայի ոլորտները և այլ սեգմենտներ, իսկ նախարարությունը վերանվանվում է Ներդրումների և ձեռնարկատիրության օժանդակության նախարարություն։

Արծվիկ Մինասյանի փոխարինման պաշտոնական հիմնավորումը հետևյալն է` «Այդ պաշտոնում բիզնես–մտածողությամբ մարդ է պետք»։ Նրան, ամենայն հավանականությամբ, կփոխարինի միջազգայն ինտեգրման և բարեփոխումների նախարարի տեղակալ Սուրեն Քարայանը, ով զբաղվում էր ԵՏՄ–ին միանալու հարցերով: