Բավ է պառակտվել
04-08-2016 17:13

Հայտնի է ՀՀ գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատարի անունը

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրաժարականից հետո այսօր ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել դատախազի տեղակալ Արթուր Դավթյանը։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի հանրային կապերի բաժինը։

ՀՀ գլխավոր դատախազությունն այսօր հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր, որ այսօր ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: ՀՀ գլխավոր դատախազը Կոլեգիայի անդամներին տեղեկացրել է, որ առողջական խնդիրների պատճառով դիմել է ՀՀ նախագահին` խնդրելով ընդունել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից ազատվելու վերաբերյալ իր դիմումը: ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նաև տեղեկացրել է, որ ՀՀ նախագահի կողմից դիմումն ընդունվել է, և ինքը օգոստոսի 4–ից վայր է դնում ՀՀ գլխավոր դատախազի իր լիազորությունները։