27-02-2016 11:41

Հայտնի են Իրանի Մեջլիս անցած 2 պատգամավորների անունները

Իրանի Իսլամական Հանրապետությունում երեկ կայացել են 10-րդ գումարման Մեջլիսի ընտրությունները, որին մասնակցող 4 իրանահայ պատգամավորի թեկնածուներից երկուսը՝ Կարեն Խանլարյանը և Ժորժ Աբրահամյանը, ըստ նախնական տվյալների, ընտրվել են: Վերջինս տեղեկացրեց, որ ինքը հյուսիսային ընտրատարածքում հավաքել է ձայների 74%-ը, 26%-ը բաշխվել է մյուս երկու թեկնածուների միջև:
Հիշեցնենք, որ քարոզարշավի սկզբում հայ համայնքնին հատկացված երկու տեղերի համար պայքարում էր 9 իրանահայ թեկնածու, սակայն նրանցից 5-ը ինքնաբացարկ ներկայացրին: Կարեն Խանլարյանը նաև տեղեկացրեց, որ, ընդհանուր առմամբ, ողջ Իրանում ընտրություններին մասնակցության թիվը բարձր է եղել՝ ընտրելու իրավունք ունեցող 55 մլն քաղաքացիներից 31 մլն-ը մասնակցել է ընտրություններին: