Բավ է պառակտվել
04-08-2016 12:54

Հայտնի է դարձել Գևորգ Կոստանյանի հրաժարականի պատճառը

Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն իսկապես հրաժարական է տվել: Այս մասին  հայտնել է գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը։

Քիչ առաջ տեղեկություն էր տարածվել, որ Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հրաժարական է տվել։

Ըստ Մելքոնյանի, Գևորգ Կոստանյանը առողջական խնդիրներ ունի, որոնց պատճառով չի կարողանա շարունակել աշխատանքը:

Ավելի մանրամասն տեղեկություններ զրուցակիցը չի հայտնել։