Բավ է պառակտվել
19-04-2016 14:27

Հայտնի է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի` Հայաստան ժամանելու օրը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Հայաստանում պաշտոնական այցով կլինի ապրիլի 25-ին: Այս մասին տեղեկացրեց ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության ղեկավար Արմինե Հալաջյանը: «Պան Գի Մունը Հայաստանում կլինի ապրիլի 25-ին: Նա այցելելու է տարածաշրջան, լինելու է նաև Վրաստանում, Ադրբեջանում: Հայաստանում նա մեկ օր է մնալու»,-տեղեկացրեց Արմինե Հալաջյանը:

Այն դիտարկմանը, թե ֆրանսահայ լեգենդար երգիչ Շարլ Ազնավուրի պաշտոնական ֆեյսբուքյան էջում տեղեկատվություն է առկա, թե Պան Գի Մունը Հայաստանում ներկա կլինի «Ավրորա» մրցանակի հանձնման արարողությանը, Արմինե Հալաջյան պատասխանեց, որ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը ֆիզիկապես չի կարողանա ներկա գտնվել մրցանակաբաշխությանը, որը տեղի է ունենալու ապրիլի 24-ին:

Ավելի վաղ ՏԱՍՍ-ը տեղեկացել էինք, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն ապրիլի վերջին ծրագրում է առաջին անգամ պաշտոնական այցով ժամանել Հայաստան և Ադրբեջան, ինչպես նաև երկրորդ անգամ լինել Վրաստանում: