Բավ է պառակտվել
12-02-2016 12:15

ԵՄ-ն հուլիսին կարող է վերանայիել պատժամիջոցների թուլացման հարցը

Ակնկալվում է, որ Եվրախորհրդարանի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների թուլացման հարցը կվերանայվի ԵՄ մակարդակով հուլիսին կայանալիք պատժամիջոցների ռեժիմի շահագործման հերթական դիտարկման շրջանակներում` ասել է դիվանագիտական աղբյուրը Բրյուսելում:
«ԵՄ-ում գնալով ավելի բարձր են հնչում Ռուսաստանի դեմ պատժամիջեցները մեղմելու անհրաժեշտության ձայները: Այս կապակցությամբ, Մոսկվայի և Կիևի վրա ավելանում է ճնշումը, որպեսզի կողմերն ավելի շատ ջանքեր գործադրեն Մինսկի խմբի խաղաղության համաձայնագրերի շրջանակում ավելի մեծ արդյունքների հասնելու համար», - ասել է գործակալության զրուցակիցը: Ըստ նրա, պատժամիջոցների վերացմանը տնտեսապես շահագրգռված են հիմնականում Գերմանիայում, Ֆրանսիայում և Իտալիայում, իսկ դեմ հանդես են գալիս հիմնականում Լեհաստանը և Բալթյան երկրները:
Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները վատթարացել են՝ կապված Ուկրաինայում իրավիճակի հետ։ ԵՄ-ն և ԱՄՆ-ը 2014 թվականի կեսերին պատժամիջոցներ սահմանեցին ռուսական տնտեսության մի շարք ոլորտների դեմ։ Ի պատասխան՝ Ռուսաստանը սահմանափակեց պարենային ապրանքների ներկրումն այն երկրներից, որոնք աջակցել են պատժամիջոցային ռեժիմին։