Բավ է պառակտվել
14-04-2015 09:22

Թուրքիան չափից դուրս կոշտ արձագանքեց հայերի բնաջնջման վերաբերյալ Հռոմի պապի խոսքերին

Իտալիայի ԱԳ նախարար Պաոլո Ջենթիլոնին հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունների կոշտ արտահայտությունները և արձագանքը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ելույթին, որը նվիրված էր 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հետապնդումների զոհ դարձած հայերին, արդարացված չեն: «Թուրքիայի իշխանությունների տոնայնության կոշտությունը ինձ արդարացված չեն թվում՝ հատկապես հաշվի առնելով, որ դեռ 15 տարի առաջ Հովհաննես Պողոս 2-րդը 100 տարի առաջ տեղի ունեցած հայերի բնաջնջումը որակել էր Ցեղասպանություն»,-ասել է Ջենթիլոնին: Վատիկանի և Թուրքիայի միջև հարաբերությունները խիստ լարվեցին այն բանից հետո, երբ պապը ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում հանդիսավոր պատարագի ժամանակ 1915-1916 թվականներին հայերի զանգվածային սպանությունները և հետապնդումներն անվանեց «20-րդ դարի առաջին Ցեղասպանություն»: Թուրքիայի կառավարությունը, ի պատասխան, հետ կանչեց Վատիկանում իր դեսպանին, ինչպես նաև հայտարարեց «լրացուցիչ միջոցներին» դիմելու մասին: