15-11-2014 12:21

Իսրայելը կողմ է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը

Իսրայելը կողմ է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Այս մասինԱՊԱ-ի փոխանցմամբ, այս մասին ասել է Ադրբեջանում Իսրայելի դեսպանատան 2-րդ քարտուղար Ռոնեն Կրաուսը։ Դիվանագետը նշել է, որ իր երկիրը խաղաղության կողմնակիցն է։ «Հիմնվելով մեր փորձի վրա՝ կողմնակից ենք հակամարտության խաղաղ կարգավորմանը: Հուսով եմ, որ ոչ միայն պաղեստինա-իսրայելյան եւ հայ-ադրբեջանական հիմնախնդիրներն, այլեւ աշխարհում մյուս բոլոր հիմնախնդիրները կլուծվեն խաղաղ ճանապարհով», - նշել է նա: