Բավ է պառակտվել
10-12-2015 11:22

ԱՄՆ-ը պետդեպը՝ սահմանային լարվածության մասին

Ադրբեջանական և հայկական զորքերի շփման գծում վերջին սրացումն ու ծանր տեխնիկայի օգտագործումն անթույլատրելի է. հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Ջոն Կիրբին՝ հերթական ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով սահմանային վերջին միջադեպերին։ Նա ցավակցություն է հայտնել վերջին միջադեպի հետևանքով զոհվածների կամ վիրավորվածների ընտանիքներին ու հիշեցրել, որ նման հարձակումները չեն համապատասխանում Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների ստանձնած հանձնառություններին՝ ԼՂ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հարցում։ «Մենք կողմերին կոչ ենք անում պահպանել հրադադարի ռեժիմը»,-ասել է Կիրբին։  Նա նաև անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպմանը։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս ամիս հանդիպում կանցկացնեն Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ։ Մենք կողմերին կոչ ենք անում միջոցներ ձեռնարկել՝ բռնությունից խուսափելու և բանակցությունների մթնոլորտը բարելավելու համար»,-ասել է նա։