Բավ է պառակտվել
09-05-2014 17:41

Իշխանությունները չեն գնահատում ու չեն արժևորում հաղթանակի ուժը. Ա. Մանուկյան

Այսօր, Հաղթանակի զբոսայգում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը նշել է, որ 20 տարի առաջ հայ ժողովուրդը կնքնել է իր մեծագույն հաղթանակներից մեկը, ու ոչ թե բարոյական, այլ իրական: Ըստ նրա, իշխանությունները չեն գնահատում ու չեն արժևորում հաղթանակի արժեքը:
Պատգամավորն ընդգծեց, որ 20 տարի առաջ արձանագրվել է հայ ժողովրդի արժանապատվության, հաղթանակի, իր արժանի զավակների շնորհիվ իրական հաղթանակ:

՛՛Այսօր իշխանությունները չեն գնահատում ու չեն արժևորում այդ արժեքը, չեն գովերգում այդ արժեքն ու այն իրականացնող մարդկանց: Հազարավոր ազատամարտիկներ ու զոհվածների հարազատներ գտնվում են շատ խեղճ վիճակում, մեծ մասն արտագաղթում է Հայաստանից՛՛,-նշել է նա ու հավելել, որ այս պահին մեր երկրի համար օդի, ջրի նման պետք է այս հաղթանակի արժևորումը:
՛՛Հայ ժողովուրդը դեռ չի խեղճացել այնքան, որ չգնահատի իր իսկ կերտած հաղթանակը, լավատեսություն եմ ցանկանում, հաղթանակներով լեցուն ժամանակաշրջան, միասին դեռ շատ հաղթանակներ ենք կերտելու»,- ասաց նա: