Բավ է պառակտվել
29-05-2014 16:27

Իշխանությունն ակտիվորեն խոչընդոտում է ընդդիմությանը. Լ. Սարգսյան

ՀՀԿ համագումարի մասին շատ խոսվեց, սակայն ինչպես երևում է այն ոչ մի լավ բան չտվեց: Այդ համագումարը պետք է խոստումնալից լիներ, սակայն դժբախտաբար դրա ականատեսը չեղանք, այսպես է կարծում ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Ըստ նրա իշխանական կուսակցությունը զբաղված է միայն ընդդիմությանը սևացնելով, այսպսիսով խոչընդոտելով աշխատանքները:

ՀԱԿ պատգամավորը հավելեց, որ երկրի նախագահը զբաղված է ընդդիմությանը քննադատելով, իսկ ահա իրենք հորդորում են իշխանություններին հրաժարվել երկիրը կառավարելու հին պրակտիկայից: Իսկ ինչ վերաբերում է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, նա նշեց, որ ՍԴ որոշումը հաղթանակ չի նշանակում, այլ վճռի ժամանակավոր կասեցում: Պարզապես ճանապարհներ են փնտրում ժողովրդին համոզելու, ըստ ՀԱԿ պատգամավորի այդ համակարգը սեպտեմբերին կգործի, սակայն բոլոր սրտացավ գործարարները պետք է պայքարեն ու աջակցեն իրենց աշխատակիցներին:
Իսկ ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանի վարչապետ դառնալուն և նրա կառավարմանը, Լյուդմիլա Ս արգսյանը նշեց, որ միայն մեկ հոգով համակարգային փոփոխություններ չեն լինում:
Այդուհանդերձ, բանախոսը ընդգծեց, որ ժողովորդն այլևս անհանդուրժող է, ներկայիս իշխանությունները պետք է հրաժարական տան և թույլ տան, որպեսզի մարդիկ իրենք ընտրեն իրենց ղեկավարներին:
Իսկ այսօր, ճիշտ հակառակն է, ցանկացած ոլորտում վերևից են հնչում հրահանգները: