05-04-2016 11:28

Իրանը Հայաստանին և Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կոչ է արել

Իրանի ԱԳՆ-ի ղեկավար Ջավադ Զարիֆն իր հայ գործընկերոջ հետ հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանին և Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կոչ է արել: Զարիֆի խոսքով, անհրաժեշտ է դադարեցնել տեղի ունեցող բախումները և տարածաշրջանում հանգստություն հաստատել: Նա նշել է, որ Իրանը կարող է կողմերին աջակցել` հարթելու հակասությունները` նրանց կողմից համապատասխան ցանկության առկայության դեպքում:

Նշվում է, որ Զարիֆն արդեն մեկնել է իրանական Ռամսար քաղաք, որտեղ ապրիլի 5–6-ին տեղի կունենա Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպում: