11-01-2016 10:44

Իրանը չի խզում դիվանագիտական հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ

Իրանը չի խզում դիվանագիտական հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ, բայց նրա համբերությունն անսահման չէ: Այդ մասին, Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը գրել է New York Times թերթին ուղարկած նամակում: «Իրանը՝ վստահ իր ուժերին, հրաժարվեց պատասխան միջոցներ ձեռնարկել և խզել կամ գոնե իջեցնել դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Սաուդյան Արաբիայի հետ: Մինչ այժմ մենք պատասխանում էին շատ զուսպ, բայց միակողմանի համբերությունն անսահման չԷ»,- հայտարարել է Զարիֆը: ԱԳ նախարարը հիշեցրել է, որ առաջին օրերին թե Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, թե Զարիֆն ինքը բազմիցս հորդորել են Էր Ռիադին՝ երկխոսություն սկսել լարվածությունը թուլացնելու համար, սակայն, Զարիֆի արտահայտությամբ, Սաուդյան Արաբիան անպատասխան թողեց այդ հորդորները: Շիական Իրանը և սուննիական Սաուդյան Արաբիան, հին հակառակորդներ են տարածաշրջանում: Թեհրանը դատապարտել է հայտնի շիա քարոզիչ Նիմրա ալ-Նիմրայի մահապատիժը Սաուդյան Արաբիայում: Իրանում բողոքի ցույցեր են տեղի ունեցել, հարձակման էր ենթարկվել Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանությունը: Էր- Ռիադը խզել է դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ: