Բավ է պառակտվել
11-11-2014 15:38

Իրանն ու Ռուսաստանը միասին ԱԷԿ-ի 8 էներգաբլոկ կկառուցեն

Նման բան աշխարհում ոչ ոք չի արել: Մենք վերցրել ենք կայան, որի շինարարությունը գերմանացիները ավելի քան 30 տարի առաջ էին սկսել...  Ռուսաստանն ու Իրանը միասին ատոմային 8 էներգաբլոկ կկառուցեն: Կողմերը «Բուշեր» ԱԷԿ-ի համալրման պայմանագիր են ստորագրել, որը նախատեսում է ատոմային երկու բլոկների կառուցում՝ մինչեւ 4-ի հասցնելու հնարավորությամբ: Նաեւ, համաձայն պայմանավորվածությունների, կողմերը մտադիր են եւս չորս էներգաբլոկ կառուցել այլ վայրերում, որոնք առայսօր որոշված չեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Նման բան աշխարհում ոչ ոք չէր արել: Մենք վերցրել ենք կայան, որի շինարարությունը գերմանացիները ավելի քան 30 տարի առաջ էին սկսել: Այն պարզապես լքվել էր»,- «Ռոսատոմի» ղեկավար Սերգեյ Կիրիենկոյի խոսքերն է մեջբերում աղբյուրը: Գործակալությունը նշում է, որ իրանական ԱԷԿ-ների համար միջուկային վառելիքը ութ նոր էներգաբլոկների աշխատանքի ընթացքում արտադրվելու է Ռուսաստանում: Ըստ «Ռոսատոմի» եւ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության միջեւ ստորագրված արձանագրության՝ ծախսված միջուկային վառելիքը նույնպես վերադարձվելու է Ռուսաստան՝ վերամշակման եւ պահպանման համար: «Սա բեկումնային պահ է Ռուսաստանի եւ Իրանի հարաբերությունների համար: Ռուսաստանն Իրանին օգնել է տեխնոլոգիական ասպարեզ դուրս գալ՝ մեր երկրում ԱԷԿ կառուցելիս օշանդակելով», - նշել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախագահ Ալի Աքբար Սալեհին: