Բավ է պառակտվել
01-12-2014 14:36

Փաշինյանի՝ նախագահին իմպիչմենտ հայտնելու նախագծի տակ ստորագրել է 3 պատգամավոր

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իր իսկ կողմից առաջադրած Սերժ Սարգսյանին իմպիչմենտ հայտնելու նախաձեռնության տակ ստորագրել է ընդամենը երեք պատգամավոր: «Ինձնից բացի ստորագրել են Զարուհի Փոստանջյանը և Ալեքսանդր Արզումանյանը»,-նշեց ընդդիմադիր պատգամավորը: Փաշինյանի խոսքով՝ նախագիծը մնալու է ԱԺ-ում եւ որոշակի լրամշակումից հետո այն օրենսդրական նախաձեռնության կարգով ինքը կդնի շրջանառության մեջ: «Սա նշանակում է, որ հարցն առնվազն պետք է քննարկվի գլխադասային հանձնաժողովում եւ քվեարկության դրվի ԱԺ լիագումար նիստում՝ օրակարգում ընդգրկվելու համար»,-ասել է նա: Փաշինյանը պարզաբանել է նման նախաձեռնությամբ հանդես գալու պատճառները՝ նշելով, որ այս նախագծով «Քաղաքացիական պայմանագիր» կառավարում միավորումը հիշեցնում է քաղաքական դաշտում հաստատված աղետալի, առանցքային պատասխանատուների եւ նրանց գործունեության քրեաիրավական բնույթի մասին: Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցն է ՀԱԿ-ի նախընտրական ծրագրի առանցքային դրույթներից մեկն է:
Նշենք, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը հայտարարել է, Եթե 131 պատգամավորից ընդամենը երեքն է ստորագրել այդ նախաձեռնության տակ, նշանակում է՝ ՀՀ նախագահի քաղաքականությունն «օգտվում է Ազգային ժողովի կողմից լիարժեք վստահությունից»: