21-03-2014 13:50

Արդյո՞ք Ղարաբաղին Ղրիմի ճակատագիրն է սպասում

ԻՆչպես կարելի է Ղրիմի ու Ղարաբաղի միջև նմանություն չտեսնել. Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանին զարմացնում է, որ հայ հայտնի քաղաքական գործիչները նշում են, թե Ղրիմի եւ Ղարաբաղի միջեւ նմանություն չկա: «Ղրիմը ե՞րբ է եղել Ուկրաինային: Ինչպես հիսուն տարի ռուսները Ղրիմը նվիրեցին Ուկրաինային, այնպես էլ Ղարաբաղը նվիրել էր Ադրբեջանին: Հիմա մենք քսանհինգ տարի առաջ վերադարձրինք Ղարաբաղը, իսկ ռուսները դա արեցին հիսուն տարի հետո,-նշեց Քոչարյանը ու հավելեց, որ նույն պրոցեսն է: Իսկ ահա Հայաստանի դիվանագիտությունը Կարեն Քոչարյանն նմանեցրեց կրկեսային թռիչքի հետ: «Մենք թռնում ենք Ռուսաստանից Եվրոպա, Եվրոպայից Ռուսաստան, ցիրկում նման թռիչք կա, անունը չեմ հիշում, բայց ասեմ, որ այս թռիչքներն արվում են շատ կոպիտ ձեւով»,- նշեց նա: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե Ղարաբաղը կմտնի՞ Ռուսաստանի կազմի մեջ, Կարեն Քոչարյանը բարկացավ. «Շատ մարդ կարա կանգնի հրապարակում ու նման լիքը բաներ ասի, բայց ես դեռ պաշտոնական ոչինչ այս մասին չեմ լսել»: Հիշեցնենք, որ մարտի 16-ին Ղրիմում անցկացվել է հանրաքվե, որի արդյունքում ընտրողների 96 տոկոսը կողմ է արտահայտվել ՌԴ-ին Ղրիմի միացմանը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդարանում առաջ է քաշել սահմանադրական օրենքներ Ղրիմն ու Սեւաստոպոլը Ռուսաստանի կազմում ընդգրկելու վերաբերյալ: Ավելի ուշ Ռուսաստանն ու Ղրիմը համապատասխան պայմանագիր էին կնքել: Ուկրաինան, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն չեն ճանաչում Ղրիմի հանրաքվեն եւ տարածքների միացումը: