Բավ է պառակտվել
07-11-2014 09:59

Տեր-Պետրոսյանին ԲՀԿ-ի ֆինանսն է պետք, ոչ թե Ծառուկյանի խելքը

Ինչպես տեղեկանում ենք  «Իրատես de facto»-ից՝ խոսակցություններ կան թե այդ ինչպե՞ս է պատահել, որ Տեր-Պետրոսյանը կանգնել Գագիկ Ծառուկյանի կողքին ու նրա հետ քաղաքական ծրագրեր է մշակում: Ըստ աղբյուրի, ասում են թե,  ՀԱԿ առաջնորդը և նրա աջ «ձեռքերը» նեղ շրջապատում քմծիծաղով փաստել են, որ իրենց ԲՀԿ-ի ֆինանսն է պետք, ոչ թե Ծառուկյանի խելքը: Հայաստանում ընդդիմությունները իրենց շարժումներն առաջ տանելու հարցում մշտապես ֆինանսական դժվարությունների են բախվել: Իսկ ոչիշխանական այս շարժման տարբերությունը մյուսներից, թերևս, հենց սա է. Լևոն Տեր-Պետրոսյանն իր «իրական քաղաքականության» հաշվարկներով կարողացավ իրեն «ծառայեցնել» ԲՀԿ-ի ֆինանսական ներուժը: